Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 24-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: