211652_close_icon
views-count1672 դիտում article-date 17:35 24-04-2016

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 24-ին հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Իգոր Չերնիշենկոյի եւ Ռաֆաիլ Զինուրովի հետ: Հանդիպան ընթացքում զրուցակիցները խոսել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից, մասնավորապես քննարկել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքին, ընդունած բանաձեւին, ինչպես նաեւ՝ համաժողովին ռուս գործընկերների մասնակցությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւս:

Նմանատիպ նյութեր