Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 24-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և ինքնուրույն չի կարողանում մոտենալ դռանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


