Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 24-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 24-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու 1-ին փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


