Չինաստանում Boeing օդանավը չի կարողացել վայրէջք կատարել օդակարգավարների քնելու պատճառով
Boeing 737 օդանավը պետք է վայրէջք կատարեր Չինաստանի Ուխանի օդանավակայանում, սակայն չի կարողացել, քանի որ 2 օդակարգավարներ աշխատանքային ժամին քնած են եղել, և Boeing-ի օդաչուն չի կարողացել նրանցից վայրէջք կատարելու թոյլտվություն ստանալ:
Ինչպես տեղեկացնում է ItarTass գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, սակայն հայտնի է դարձել այդ մասին միայն 1 ամիս անց: Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցչի խոսքով՝ օդաչուն ստիպված է եղել թռչել որոշ ժամանակ,մինչև որ նրան հաջողվել է կապ հաստատել կենտրոնի հետ և կատարել վայրէջքը: