Աստանայում վթարային վայրէջք է կատարել 122 ուղևորներով օդանավը. տեսանյութ
Աստանայում վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի Bek Air ավիաընկերությանը պատկանող օդանավը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Կիզիլորդա-Աստանա չվերթի օդանավը, դեռևս անհայտ պատճառներով, թռիչքուղում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիների:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Foker-10-ը վայրէջք կատարում թռիչքուղու վրա, ինչից հետո առջևի հատվածով բախվում գետնին և այդպես առաջ գլորվում մի քանի հարյուր մետր: Ինքնաթիռի հետևից սև ծուխ է երևում: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, 122 ուղևորներից ոչ ոք չի տուժել: