Այսօր՝ ապրիլի 23-ին Ապարան քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ, նվիրված Հայոց Մեծ եղեռնի 101 ամյակի: Երթին մասնակցում էին բազմաթիվ ապարանցիներ:
Ներկա էր քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, փոխքաղաքապետ Ժորա Երեմյան և Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշեղ քահանա Վահանյանը։
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ապարանի հերոսամարտի հուշահամալիր, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Լուսանկարները՝ Տիգրան Նադարյանի