211652_close_icon
views-count1100 դիտում article-date 20:24 23-04-2021

«Միացի՛ր պահանջատիրության երթին». ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք․ ուղիղ

Tert.am-ը գրում է. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և ավանդաբար յուրաքանչյուր տարի դրան նախորդող օրը Հայաստանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր, որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

Ջահերով երթ առաջին անգամ տեղի է ունեցել 1999-ին ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ և ավանդաբար շարունակվում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր