17111 դիտում
16:51 23-04-2016
Արարատի մարզի Դվին գյուղի մի խումբ երիտասարդներ Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորների հիշատակին ցայտաղբյուր կառուցեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 23-ին, Արարատի մարզի Դվին գյուղում բացվեց ցայտաղբյուր՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին:
Բացման արարողությանը ներկա էին Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանը, տեղի և հարևան գյուղերի բնակիչներ:
Ցայտաղբյուրի կառուցման նախաձեռնողը և հովանավորը Դվինի բնակիչ, 25-ամյա Սոս Վարդանյանն է:
Տեր Մխիթար քահանա Ալոյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև կիսվեց վերջին օրերում Արցախում ունեցած իր տպավորություններով: Բացման արարողությունից հետո տեղում մատաղ մատուցվեց:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12760 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ