211652_close_icon
views-count58517 դիտում article-date 11:26 10-09-2016

Արտաշատում բացվեց Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս առյուծ-տղերքի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արտաշատ քաղաքում տեղի բնակիչ Հովսեփ Խուդոյանի հովանավորությամբ բացվեց Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորներին նվիրված խաչքար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնությունը պատկանում էր Ջանիկ և Քաջիկ անունով անձանց, իսկ քանդակագործն է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 17-ամյա Մուշեղ Բարսեղյանը։ Վերջինս սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի քանդակագործության բաժնի 3-րդ կուրսում։ Միջոցառմանը ներկա էին քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, ընկերներ, բարեկամներ, Արտաշատում տեղակայված զորամասի զինծառայողներ, հյուրեր՝ մարզերից, ինչպես Երկրապահ կամավորական միության անդամներ։ Ներկա գտնվողներն ասում էին, որ իրենք հպարտացել և հպարտանում են առյուծ-տղերքով, ովքեր իրենց կյանքը զոհելով ազերի ճիվաղներին՝ խաղաղություն պարտադրեցին։ Իր ելույթում հովանավոր Հ. Խուդոյանը շնորհակալություն հայտնեց Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, ողջ արտաշատցիներին, ովքեր նեցուկ կանգնեցին գաղափարին ու վստահ է, որ այդ փոքրիկ պուրակը, որը նախկինում ամբողջովին անբարեկարգ էր, կդառնա սրբատեղի, իսկ սերունդներն էլ կհպարտանան իրենց հերոսներով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր