211652_close_icon
views-count705 դիտում article-date 15:24 23-04-2016

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի և ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժանմունքի աշխատակիցները Ջերմուկ քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գրիգոր Պ.-ին, որը 2015 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր