2617 դիտում
11:16 23-04-2016
Պատմական իրադաձություն` Երևանում. «Ավրորան» առաջին անգամ Հայաստանում
Քիչ հետո Մատենադարանում կկտրվի համաշխարհային մասշտաբի` առաջին անգամ Երևանում անցկացվող իրադարձության՝ «Ավրորա» մրցանակաբաշխության` Aurora Dialogues քննարկումների շարք` Մատենադարանից ուղիղ հեռարձակմամբ:
Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։
Հիշեցնենք, որ այս իրադարձության համար նախօրեին Երևան ժամանեց մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:
Հիշեցնենք նաև, որ մրցանակը սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան վաղը` ապրիլի 24-ին, երբ մրցանակների հավակնորդներին կշնորհվի առաջին «Ավրորա» մրցանակը։
Արդ, հետասու «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակի հավակնորդներից մեկը Մարգարիտ Բարանկիցեն, որն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տանը:
Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
«Ավրորա» մրցանակի հավակնորդներից է նաև Հայր Բերնարդ Կինվին: Նրա միսիան, երբ 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ բռնկվեց մուսուլմանական «Սելեկա» դաշինքի ապստամբների եւ «Հակաավտոմատավորների» շարժման քրիստոնեական աշխարհազորի ապաստարան ու բուժօգնություն տրամադրեց հակարմարտության երկու կողմին էլ՝ փրկելով հարյուրավոր մարդկանց հետապնդումից եւ մահից։ Ցուցաբերած խիզախության ու հերոսության համար Հայր Կինվին պարգեւատրվել է Human Rights Watch կազմակերպության մրցանակով եւ առաջարդրվել «Ավրորա» մրցանակի։
«Ավրորայի» մյուս հավակնորդը Սյեդա Ղուլամ Ֆաթիման է, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից:
Մյուս հավակնորդը նյույորքցի բժիշկ Թոմ Քաթենան է, որը Սուդանում 8 տարի առաջ հիմնել է բարեգործական բժշկական կենտրոն:
«Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր երգը կլինի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ «Ավրորայի երազանքը» անունով։ Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգել էր նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար:
«Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որն հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա եւ կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխության ժամանակ իբրեւ պարգեւ փոխանցվելու է նաև արձանիկ, որը ստեղծել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթեւոսյանը։ Արձանիկը ստեղծել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթեւոսյանը։ «Դեպի հավերժություն» կոչված այս քանդակի վրա նա սկսել է աշխատել դեռ համալսարանական առաջին տարիներից։
Նշենք, որ 2015 թվականին երիտասարդ արվեստագետն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» մրցույթին։ Առաջին տեղը նա չգրավեց, սակայն ճանաչվեց մրցույթի հաղթողներից մեկը։ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի Ստեղծագործական խորհուրդը «Դեպի հավերժություն» ստեղծագործությունն ընտրեց որպես մրցանակի ոգուն լավագույնս համապատասխանող խորհրդանշան։
Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Հեռարձակման հղումը կարող եք գտնել [url=https://auroraprize.com/ru/]www.auroraprize.com[/url] կայքում եւ «Ավրորա» մրցանակի սոցմեդիայի էջերում՝ #AuroraPrize եւ#AuroraDialogues հեշթեգերով։
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
09:17 26-04-2016
«Ավրորան» դուրս էր հայկական իրականության մանրությունից, ճղճիմությունից ու լալահառաչաթյունից. «168 ժամ»
1045 դիտում
14:22 26-11-2020
«Ավրորան» հայտարարում է նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին՝ ուղղված Արցախի բնակչությանը
Այս բաժնից
688 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
988 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
613 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան