Մանուել Պելեգրինի. «Ռեալում» իմ աշխատելու ժամանաշրջանն ամենացավոտն էր
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպումներից առաջ պատմել է մադրիդյան ակումբում իր աշխատանքի մասին:
«Ռեալում» աշխատելու ժամանակաշրջանը իմ համար ամենացավոտը ստացվեց: Թիմը դեռ պատրաստ չէր, այն վերակառուցման գործընթացի մեջ էր և մի քանի խնդիր ուներ:
Հրաժարականի մասին ես արդեն ուսումնամարզական հավաքների ժամանակ էի մտորում: Մենք շատ հարձակվողներ ունեինք, իսկ կիսապաշտպաններ` քիչ: Այդ թիմը Չեմպիոնների լիգայում չէր կարող հավակնել հաղթանակի:
Հենց սկզբից գիտեի, որ ինձ հեռացնելու են, դեռ օգոստոսից, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայի դուրս թռնելուց հետո: Ես ոչ մի հարաբերություն չունեի ակումբի ղեկավարության հետ», ասել է Պելեգրինին: