211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1492 դիտում article-date 22:03 22-04-2016
Ապրիլի 22-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ մուտքում առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի արտաքին պատին ամրացված գազի հաշվիչից տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարները տեղում իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ներկայանալը: *** Ապրիլի 22-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկի հիմնական պատի քարերը թուլացել և թափվում են, առկա է փլուզման վտանգ. սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Պարզվել է, որ տունը (սեփականատեր Ա. Ա.) երկհարկանի շինություն է կառուցված` 1932 թ., գտնվում է վթարային վիճակում. Առկա է հիմնական պատի փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են փլուզման ենթակա տարածքը: *** Ապրիլի 22-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան 170 հասցեում գտնվող Եվգինյան մանկավարժական քոլեջի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Եվգինյան մանկավարժական քոլեջի տանիքի փայտյա կառուցատարրերը 40-50 քմ: ***

Նմանատիպ նյութեր