3930 դիտում
19:52 22-04-2016
Նախապատրաստվում է Հայաստան-Արգենտինա կրթական համագործակցության հուշագիր
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Արգենտինայի դեսպանատան գործունեությունը Հայաստանում: Չնայած տարածքային հեռավորությանը, մեր ժողովուրդների միջև մշտապես ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել և այս առումով դեսպանատան գործունեությունը կարող է նպաստել երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությանը:
Նախարարը ցանկություն է հայտնել հայ-արգենտինյան համագործակցությունն ակտիվացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով, մասնավորապես` նա առաջարկել է աջակցության ծրագրեր իրականցնել իսպաներեն լեզվի տարածման և համալսարանական կրթության ուղղությամբ:
Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա Հայասատանի կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթության ոլորտում հետագա գործակցության շրջանակը հստակեցնելու և ամրագրելու նպատակով առաջիկայում ստորագրել մտադրությունների հուշագիր:
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Արգենտինա երկկողմ համագործակցությանը, զարգացումներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2165 դիտում
16:31 14-01-2017
ՀՀ ՊՆ-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
8118 դիտում
23:20 28-04-2017
Երևանի քաղաքապետը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր
586 դիտում
16:38 02-05-2023
Շուտով Հայաստան կժամանի Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը
Այս բաժնից
2182 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1063 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»