7651 դիտում
13:44 20-04-2016
Այս կենդանին, ինչպես 100 տարի առաջ, ողջ է, մենք սա փորձեցինք ցույց տալ. Հայաստանում են ԱՄՆ-ի «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասանները
Հայաստանում է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացմամբ ԱՄՆ-ի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որի դերասան Հակոբ Վարդիվառյանի խոսքով` այսօր նույն բանն է, ինչ 100 տարի առաջ. Արցախում, Դեյր Զորում, Գյումրիում:
«Այսօրվա խնդիրները տակավին կշարունակվեն, այն, ինչ100 տարի առաջ. Դեյր Զոր, Հալեպ, Գյումրի, Արցախ, նույն այս կենդանին դեռ ողջ է և կաշխատի մեր դեմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեցին թատրոնի դերասանները:
Թատրոնը ստեղծվել է 17 տարի առաջ՝ մեծ հայ Մհեր Մկրտչյանի անունով և ունի դերասաններ` 17-ից մինչև 92 տարեկան:
«Կա դերասան, որ Վան ծնված էր, շատ հաճուկքով եկավ և այստեղ էլ ներկա էր»,-պատմեց «Ոտքի, դատարանն է գալիս»-ում Սողոմոն Թեհլերյանի կեպարը մարմնավորած Հարութ Բասմաջյանը:
«Բոլոր այն մեծ անունները, որ այսօր Կոմիտասի այգում կհանգչեն` Սիլվան, Սերոն, Դավթյան և այլն, այդ ամբողջ մեծ անունները Սփյուռք այցելած են: Եվ վերջինը Ֆրունզիկն էր, որ Ամերիկա այցելած էր և մենք այդ մեծ հայի անունով անպայման թատերախումբ պետք է ունենայինք»,-ասաց բանախոսներից մեկը` նշելով, որ թատերախմբի առաջին այցը Հայաստան գալուց հետո Կոմիտասի այգին է, որտեղ «անպայման Խորիկին կերթանք, Սերոյին կերթանք»:
Թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Գյումրիում և առավել տպավորված է Գյումրիից ու գյումրվա հանդիսատեսից: Իսկ ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ 2015թ. ապրիլին, Բրոդվեյի սրահներից մեկում: Աշնանն էլ նախատեսված են հյուրախաղեր՝ ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
10348 դիտում
11:02 10-11-2021
Թալանել են «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի մեքենան. aravot.am
2871 դիտում
10:43 30-06-2022
Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը․ «168 ժամ»
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ