Ալիեւի հերը հասկացել էր, հիմի էտ Էշը չի հասկանում, մի հատ էլ դրան ա պետք լավ հասկացնել. գեներալ Մանվել Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալիեւի հերը հասկացել էր, որ հայ ժողովրդին չի կարելի ջղայնացնել, հիմի էտ Էշը չի հասկանում, մի հատ էլ դրան ա պետք լավ հասկացնել: Այս մասին Արցախում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ ԵԿՄ վարչությունից էլ հարյուրավոր կամավորականներ մեկնեցին Արցախ՝ փոխարինելու իրենց ընկերներին:
«Մեր ֆիդայի կամավորական տղերքին եւս մեկ հնարավորություն տրվեց, որ մեր ժանգոտված զենքերը փայլեցնենք: Մահ կամ ազատություն»,- նշեցին կամավորականները:
Նրանք ազատագրական երգեր էին երգում՝ միաժամանակ կիսատ թողնելով ու նշելով, որ շարունակությունը կերգեն Բաքվում: Ի դեպ, շատ էին կամավորականները, ովքեր որդիների հետ էին մեկնում առաջնագիծ: Կային նաեւ զոհերի այրիներ, գյուղապետեր, եզդիներ:
Աստված բոլորին պահապան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում: