211652_close_icon
views-count1215 դիտում article-date 16:19 19-04-2016

Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը: Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաև դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր