211652_close_icon
views-count1672 դիտում article-date 09:45 19-11-2015

ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել նաև Նյու Յորքում. CNN

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել նաև Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մի տեսաուղերձի, որը, ենթադրաբար, նկարահանել են ահաբեկիչները, հայտնում է Ria Novosti-ն: Տեսանյութում դեմքը ծածկած տղամարդը բաճկոնի տակ պայթուցիկ սարք է թաքցնում: Ըստ CNN-ի՝ խոսքը գնում է մահապարտ-ահաբեկչի մասին, ով մտադիր է Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում պայթյուն իրականացնել: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ԻՊ-ը ծրագրում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ևս ահաբեկչություն իրականացնել:

Նմանատիպ նյութեր