211652_close_icon
views-count3698 դիտում article-date 15:29 19-04-2016

ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը. Դ. Պեսկով

ՆԱՏՕ-ի գործողությունները վտանգում են Ռուսաստանի ազգային շահերն ու անվտանգությունը, սակայն Ռուսատսանի Դաշնությունը միշտ պատրաստ է երկխոսության, չնայած դա հեշտ չի լինի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմնիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հիշեցրել էր, որ դաշինքը մտադիր է վաղը՝ ապրիլի 20-ին, Ռուսաստանի հետ քննարկել ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր, ինչի անհրաժեշտությունը ապացեուցեցին վերջերս Բալթիկ ծովում տեղի ունեցած իրադարձությունները: Օրակարգում կլինեն Ուկրաինայի ներքին ու արտաքին ճգնաժամը, ներառյալ մինսկյան համաձայնագրի իրագործումը, հարցեր՝ կապված ռազմական գործունեության հետ՝ թափանցիկություն և ռիսկերի նվազեցում և Աֆղանստանում իրավիճակի անվտանգության գնահատումը՝ ներառյալ տարածաշրջանային ահաբեկչական սպառնալիքը:

Նմանատիպ նյութեր