1495 դիտում
20:06 24-07-2022
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթել է Ջիբրալթարին
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։
Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Մոլդովայի հետ:
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
21:12 27-07-2024
Հայաստանի բասկետբոլի Մ18 կանանց հավաքականը պարտվեց Մալթային և ավարտեց ելույթները. ArmSport.am
1231 դիտում
10:03 28-07-2024
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը կիսաեզրափակչում պարտվեց Լյուքսեմբուրգին
1720 դիտում
13:48 26-07-2019
Մ18 ԵԱ․ Հայտնի է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն