2015 թվականին Օբամայի եկամուտը նվազել է մոտ 436 հազար դոլարով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ 2015 թվականի եկամուտը նվազել է ավելի քան 436 հազար դոլարով: Այդմասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով հրապարակված հարկային հայտարարագրին:
Նշվում է, որ սա պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակահատվածում Օբամայի ամենաքիչ եկամուտն է: Նախագահական աշխատավարձը կազմել է շուրջ 395 հազար ԱՄՆ դոլար: Բացի այդ, ևս 61 հազար ԱՄՆ դոլար ստացվել է գրված 2 գրքերից (բեսթսելեր) ստացված հոնորարներից:
Օբամա ամուսինները 2015 թ-ին վճարել են մոտ 81,5 հազար ԱՄՆ դոլար հարկ: Բարեգործական նպատակներով շուրջ 30 կազմակերպություններին է նվիրաբերվել մոտ 64 հազար ԱՄՆ դոլար:
Ամերիկյան օրենքով՝ երկրի նախագահը պարտավոր չէ հրապարակել իր հարկային հայտարարագիրը, սակայն այդ սովորույթը պահպանում են ԱՄՆ-ի բոլոր նախագահները: