3953 դիտում
16:51 15-04-2016
Նազիկ Ավդալյան. Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից
Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեծ հուզմունքով և հպարտությամբ, իրեն բնորոշ համեստությամբ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/14/82398/]չեմպիոնության[/url] և առաջիկա պլանների մասին: Նազիկն իսկապես շատ հպարտ էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, հպարտ էր, քանի որ իր հաղթանակը կարող էր նվիրել սահմանին կանգնած հայ զինվորներին: Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Նազիկի ընտանիքի անդամները չեն դիտել հեռարձակումը, քանի որ եկեղեցում են եղել:
[b]-Նազիկ, այս հաղթանակդ նման էր փյունիկի պես մոխրից հառնելու: Այդպես չէ՞:
[/b]
-Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: 2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին մեկ մեկու, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին: Առաջին հերթին մտածում էին մոտեցումներս լավ անելու մասին: Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ: Շատ շատերը չէի հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցել: Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի ես: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ենք ադրբեջանցիների համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին:
[b]-Արդյո՞ք այս մրցաշարում տրամադրվածությունդ մեծ դեր ունեցավ:
[/b]
-Այս Եվրոպայի առաջնությունում բարձրացրածս քաշերը անում էի նաև մարզումների ժամանակ: Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնոում այն, ինչը որ կարող է բարձրացնել: Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում:
[b]-Իհարկե դեռևս շուտ է Օլիմպիական խաղերի մասին խոսել, սակայն, այդ կերպ շարունակելու դեպքում մենք մեդալի համար պայքարելու հնարավորություն ունե՞նք:
[/b]
-Երբեք չեմ խոսել ապագա պլաններիս մասին: Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներ ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մի մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, նրանց թվում նաև ես:
Նմանատիպ նյութեր
4023 դիտում
14:13 29-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան. տեսանյութ
30830 դիտում
21:13 26-08-2018
Նազիկ Ավդալյան. Խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան
1039 դիտում
22:35 13-02-2024
«Հպարտ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան»․ Գյումրիում չեմպիոնուհու մասին ֆիլմ է նկարահանվում. aravot.am
Այս բաժնից
1180 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
1852 դիտում
21:45 17-11-2024
Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել․ Սուրեն Չախալյան