Պեպե. Ռոնալդուն բոլորից առաջ է մի քանի լուսային տարով
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Կրիշտիանուի պես մարդիկ բացառիկ են, նրանք կարծես աստծո կողմից օրհնված լինեն: Կրիշտիանուն գիտեր, որ կդառնա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը:
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և բոլորին գերազանցում է մի քանի լուսային տարով: Միևնույն ժամանակ նա սառնասիրտ է, աշխատասեր և ազնիվ», ասել է Պեպեն: