Խայտառակություն կլինի, եթե Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակը». Պեպե
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան պեպեն հայտարարել է, որ բացի Կրիշտիանու Ռոնալդուին 2014 թվականի արդյունքներով ոչ մեկը արժանի չէ ստանալ «Ոսկե գնդակը»:
«Ռոնալդուի և աշխարհի մնացած ֆուտբոլիստների միջև դեռ երբեք նման մեծ տարբերություն չի եղել, ինչպես այստարի: Ամոթ և խայտառակություն կլինի, եթե Կրիշտիանուն չստանա «Ոսկե գնդակը»: Կարծում եմ, եթե այդ տիտղոսին արժանանա մեկ այլ ֆուտբոլիստ, ապա նա իրեն անհարմար կզգա: Ընթացիկ մրցաշրջանի առաջին երեք ամսվա ընթացքում Ռոնալդուն արդեն 23 գոլ է խփել: Նա արդեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Պեպեն: