Վաշինգտոնում ոստիկանությունը 400-ից ավելի ցուցարարի է ձերբակալել. տեսանյութ
Վաշինգտոնյան ոստիկանության տվյալներով՝ կաշառակերության դեմ բողոքի ցուցի ելած 400-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել նախօրեին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ակցիան անցկացվել է Սպիտակ Տան առջև: Ցուցարարները պահանջել են ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացում՝ վանկարկելով «Մեկ մարդ՝ մեկ ձայն» և «Փողը տեղ չունի քաղաքականության մեջ»:
Ոստիկանությունը նրանց բաժանել է 2 խմբի և անօրինական գործողություններ կատարածներին ձերբակալել և ավտոբուսներով ուղեկցել դեպի ոստիկանական բաժիններ:
Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ժողովրդավարական գարուն» շարքի շրջանակում: