211652_close_icon
views-count849 դիտում article-date 13:56 14-10-2014

ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 50 ցուցարարի

ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 50 մարդու, որոնք մասնակցել են «Ֆերգյուսոն-հոկտեմբեր» բողոքի ակցիային: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Ոստիկանության տվյալներով՝ 42 մարդ ձերբակալվել է քաղաքի ոստիկանատան մուտքերը շրջափակելու փորձերի համար: Եվս 6 մարդ ձերբակալվել է Ֆերգյուսոնի փողոցներից մեկի բանուկ մասն ազատելուց հրաժարվելու համար: Բացի այդ, Սենտ Լուիսի քաղաքապետարանի շենքի առջև ձերբակալվել է նման ակցիայի մեկ մասնակից: «Ֆերգյուսոն-հոկտեմբեր» բողոքի ակցիան Սենտ Լուիսում ու նրա արվարձան Ֆերգյուսոնում անցկացվում է հոկտեմբերի 10-14-ին՝ կապված ոստիկանների կողմից սևամորթ դեռահասների սպանությունների հետ: Նախորդ շաբաթ ոստիկանը կրակել և սպանել էր Վոնդերիտա Մայերս-կրտսերին, իսկ օգոստոսին էլ ոստիկանի կրակոցից սպանվել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունը:

Նմանատիպ նյութեր