7801 դիտում
13:30 12-04-2016
Էրդողանը դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորող բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավարի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմաննի դեմ, ով ZDF հեռուստաալիքի եթերում մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման ընթացքում Էրդողանին ուղղված վիրավորական արտահայտություններով բանաստեղծություն էր ընթերցել, հաղորդում է Reuters-ը:
Դրա հետ կապված՝ թուրքական իշխանություններն այն ժամանակ Գերմանիային նոտա էին հղել՝ պահանջելով քրեական գործ սկսել հաղորդավարի դեմ:
Հայցը, որը կազմվել է իրավաբանական ընկերության կողմից, ուղարկվել է Մայնց քաղաքի դատախազություն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտնի է իրեն ուղղված քննադատություններին հիվանդանգին արձագանք տալով: Մինչ օրս նա իր երկրի 1845 քաղաքացիների դեմ հայց է ներկայացրել՝ իրեն վիրավորելու համար: Նման դեպքերում նախատեսված է կամ գումարային տուգանք կամ էլ ազատազրկում՝ 1-4 տարով:
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
15:05 04-02-2014
Գերմանացի հաքերները դատական հայց են ներկայացրել Անգելա Մերկելի դեմ
2017 դիտում
10:46 10-12-2019
Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը