Գերմանացի հաքերները դատական հայց են ներկայացրել Անգելա Մերկելի դեմ
                        Մի խումբ գերմանացի հաքերներ դատական հայց են ներկայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Փետրվարի 3-ին նման հաղորդագրություն է հայտնվել Chaos Computer Club-ի ոչ կոմերցիոն պաշտոնական կայքում: 
Հաքերները մեղադրում են նրան և կառավարությանը օգտատերերի տվյալների գաղտնիքների հրապարակման մեջ:
Մերկելն իր աշխատակիցների հետ միասին ԱՄՆ-ի հատուկ ծառայությանը օգնել են հետևել գերմանացի օգտատերերի սոցցանցերի խոսակցությունները:
Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերգը, պատասխանելով  Associated Press գործակալության տված հարցին, ընդգծել է, որ Գերմանիայում յուրաքանչյուր մարդ դատական հայց ներկայացնելու իրավասություն ունի: Այլ մեկնաբանություններ տալուց Զայբերգը հրաժարվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

