«Yahoo!», ամերիկյան համացանցային կորպորացիայի պատմությունը
Ստեղծվել է 1994 թվականի հունվարին՝ Ստենֆորդի համալսարանի շրջանավարտներ Ջերրի Յանգի և Դեյվիդ Ֆիլոյի կողմից։
Հանդիսանալով աշխարհի առաջատար մեդիա ընկերություններից մեկը, «Yahoo!»-ն մեծաթիվ այլ վեբկայքեր ուղղված հղումների, ինչպես նաև ծավալուն որոնելի տվյալների բազայի միջոցով օգնում է համացանցային օգտատերերին նավարկել համաշխարհային սարդոստայնում։
Ընկերության գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիայի Սանիվեյլ քաղաքում։