Yahoo-ի գործադիր տնօրենը լքում է ընկերությունը
Yahoo!-ի գործադիր տնօրեն Էնրիկե դե Կաստրոն լքում է պաշտոնը, ասվում է ընկերության փաստաթղթում, որը հրապարակված է ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովի կայքում:
Ընկերության նյութերում նշվում է, որ դե Կաստրոն կստանա շահավետ բոնուս, սակայն վճարի չափը չի հրապարակվում:
էնրիկե դե Կաստրոն Yahoo! Էր տեղափոխվել 2012թ. հոկտեմբերին՝ հեռանալով Google-ի գովազդային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից:
Թե ով կհաջորդի դե Կաստրոյին, Yahoo-ի փաստաթղթերում չի նշվում: