Verizon-ը հետաքրքրված է Yahoo-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ
Հայտնի Verizon հեռահաղորդակցային ընկերությունը սկսվել է հետաքրքրվել Yahoo-ի ձեռքբերմամբ, հաղորդել է CNBS-ը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան պրովայդերի գլխավոր տնօրեն Լոուել Մաքադամը: Նրա կարծիքով՝ Yahoo-ի ակտիվները Veruzon-ի ակտիվների հետ մեկտեղ ավելի կգրավեն ներդրողներին:
Ավելի վաղ Yahoo ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր, որ մտադիր է 15%-ով կրճատել իր աշխատակիցների թիվը, ինչպես նաև փակել 5 քաղաքներում իր մասնաճյուղերը: