211652_close_icon

Ծովահենները փորձել են գրոհով վերցնել իրանական նավթային տանկերը

views-count1651 դիտում article-date 17:59 04-09-2014
Իրանի ռազմածովային ուժերի 31-րդ էսկադրիլի նավերը այսօր կասեցրել են Իրանին պատկանող նավթային տանկերի վրա ծովահենների իրականացրած հարձակումը: Ինչպես փոխանցում է Fars News գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադենի ծովածոցում: 8 ժամվա ընթացքում ծովահենները 12 անգամ փորձել են գրոհով զավթել իրանական նավը, սակայն բոլոր գրոհները կասեցվել են Իրանի ռազմածովային ուժերի կողմից: Ադենի ծովածոցով, որը Հնդկական պվկիանոսը կապում է Սուեզի ջրանցքին և Միջերկրական ծովին, հազարավոր նավեր են անցնում: Իր նավերը ծովահենների հարձակումներից պաշտպանելու նպատակով Իրանի ռազմածովային ուժերը 2008 թվականից պարեկապահակային ծառայություն են իրականացնում Ադենի ծովածոցում:

Նմանատիպ նյութեր