12699 դիտում
13:25 14-04-2016
Թշնամու գնդակից զոհված Բագրատը եղբոր հետ նույն զորամասում էր ծառայել, բայց այնպես էր արել, որ ինքը ընդառաջ գնա թշնամուն. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված Բագրատ Ալեքսանյանը եղբոր հետ նույն զորամասում է ծառայել: Սակայն այնպես է կազմակերպել ծառայությունը, որ դիրքերում երկուսով չլինեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ընկերները՝ նշելով, որ Բագրատը նվիրվածությունից բացի, աչքի էր ընկնում իր հեռատեսությամբ, որը հաճախ ցույց չէր տալիս:
«Վտանգի պահին միշտ նա էր ընդառաջ գնում եւ այնպես, որ դիմացինը կարող էր չզգալ. նա ցույց չէր տալիս դա: Ճիշտ է, եղբոր հետ էր ծառայում, ինքը ընդառաջ գնաց թշնամուն, բայց նրա այս քայլը համայն հայությանն ու հայրենի սահմաններին ուղղված քայլեր էր»,-ասացին նրանք:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Բագրատ Ալեքսանյանի զոհվելու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի
Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ. ժամը 17: 30 Հուղարկավորությունը`13.04.2016թ. ժամը 15:00 Հասցե`ք.Երևան, Սարկավագի 129/2»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
16714 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)