Ստավրոպոլում ոստիկանության շենքի մոտ մահապարտ ահաբեկիչները պայթյուն են իրականացրել. տեսանյութ
Ռուսատսանի Ստավրոպոլի մարզի Նովոսելիցկի շրջանում ոստիկանության շենքի մոտ 3 ենթադրյալ մահապարտներ պայթյուն են իրականացրել, հաղորդում է ria.novosti-ն՝ հղում անելով ուժային կառույցի իր իրազեկ աղբյուրին:
Վերջինի խոսքով՝ նախնական տվյալներով, ենթադրյալ մահապարտները գործի են դրել պայթուցիկները: Հնչել է ընդհանուր հաշվով 5 պայթյուն:
Ահաբեկիչները տեղում մահացել են: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: