211652_close_icon

Մինչ շատ երիտասարդ տղաներ ՊՆ սպաների հետ կյանքի գնով սահմանն են պահում, որոշ դատարկագլուխներ խմած թրև են գալիս Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count111948 դիտում article-date 10:38 19-08-2016
Մինչ շատ հայ երիտասարդներ, այդ թվում, ժամկետային զինծառայողներ ու Արցախի ու Հայաստանի ՊՆ սպաներ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելով Արցախի և Հայաստանի սահմաններն օր ու գիշեր կյանքի գնով անառիկ են պահում, Երևանում որոշ «պորճեր» ոչ սթափ վիճակում «զվռնում են» փողոցներում՝ խանգարելով քաղաքացիների գիշերային անդորրը։ Այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար փորձում են կանգնեցնել BMW I մակնիշի 70 ՍՍ 003 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանի օրինական «կանգ առ» ազդանշանին, դիմում է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցը հետապնդում է «փախստականին» և մի քանի կիլոմետր հետապնդելուց հետո լրացուցիչ ուժերով կարողանում են BMW-ի «շումախերչիկի առաջն առնել»։ Վարորդը՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 1-ին շենքի բնակիչ, 27-ամյա Ներսես Շիրինյանը, ենթարկվում է փորձաքննության։ Պարզվում է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում։ Արդեն Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքի դիմաց վարորդ Ն. Շիրինյանը հրաժարվում է ավտոմեքենայի բանալին ու չիպը փոխանցել ՃՈ աշխատակիցներին՝ ասելով, որ «հեսա իր համար ամենավերևներից շատ լուրջ մարդիկ կզանգեն ու իր ավտոմեքենան պլաշչադկա չի մտնի»։ Մոտ 3 ժամից ավելի իրեն քաղաքի լավ տղու տեղ դրած «շումախերչիկը», ինչպես նաև իր ընկերները, որոնցից մեկը ներկայանում էր «ՌոսգոստրաԽ» ապահովագրական ընկերության աշխատակից, իսկ մեկն էլ՝ ինչ-որ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալներից մեկի ազգական, սպառնում էին ՃՈ աշխատակիցներին, որ նրանք ավտոմեքենան պետք է «պլաշչադկա» չմտցնեն։ Այնուամենայնիվ, ՃՈ տեսուչներին հաջողվեց Ն. Շիրինյանի ավտոմեքենան մտցնել տուգանային հրապարակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նշված մեքենան վարելու համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով, իսկ BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Խորենացու փողոցի 27 շենքի բնակչուհի, 24-ամյա Վեներա Ղազարյանի անվամբ։ «Գաի պլաշչադկա»-ի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով BMW-ի վարորդի ու նրա շրջապատի «հերոսությունները», կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Վա՜յ մեզ, որ սրա նմանները պետք է պաշտպանեն հայրենիքի սահմանները»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր