211652_close_icon
views-count54114 դիտում article-date 13:43 14-08-2014

Ազերի դիպուկահարի կրակոցից զոհվածի ընտանիքին օգնության ձեռք է մեկնում գյուղացին, իսկ շատ օլիգարխներ Մոնակոներում ու Բադենբադեններում թրև են գալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 4-ին Քելբաջարում՝ մարտական դիրքերում ծառայությունը կատարելու ժամանակ ազերի դիպուկահարի կողմից սպանվեց Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ, 43-ամյա Արամ Գրիգորյանը, ով գյուղում ավելի շատ ճանաչված էր որպես Ռուբո: Այսօր՝ օգոստոսի 14-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում նրա համագյուղացիները ցավով նշում էին, որ գյուղի ամենասիրված տղամարդկանցից էր, հողի մշակ, մեծին հարգող ու ջահելի կողմից հարգված մարդ էր: Կամավորական սկզբունքներով միշտ մեկնում էր մարտական դիրքեր՝ տանը թողնելով մորը, ընտանիքի անդամներին և 3 անչափահաս երեխաներին՝ 2 աղջիկներին և 1 տղային: Տան միակ կերակրողն էր: Քելբաջար գնալուց առաջ կիսատ էր թողել գոմի կառուցումը ու հարևաններին ասել էր. «Էս թեժ պահերին էլ տղերքի հետ մեր մատղաշ զինվորների կողքին լինենք՝ թշնամուն հակահարված տալու համար, իսկ հետո երբ ազերիներին պարտադրենք հրադադար, վերադառնամ գյուղ, զբաղվեմ անասնապահությամբ, գոնե դրանով նաֆարիս կպահեմ»: Սակայն, ցավոք, օգոստոսի 4-ին գյուղում լսեցին նրա մահվան լուրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի մի խումբ բնակիչներ անհատ ձեռներեց Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ իրենց փոքրիկ լուման են ներդրել զոհվածի ընտանիքին: Իմանալով, որ ընտանիքի անդամները ունեն անասնակերի խնդիր՝ իրենց միջոցներով Պարտիզակ էին տեղափոխել 200-ից ավելի խոտի տուկ՝ անասնակեր: Գյուղացիները, իմանալով այդ մասին, ասում էին «Գեղաձորցիների քայլը անակնկալ էր մեզ համար, որ հասարակ գյուղացին, ով ինքը նույնպես ունի սոցիալական խնդիրներ, ձեռք է մեկնում հայրենքի սահմանները պաշտպանելու համար զոհվածի ընտանիքին, մինդեռ շատ օլիգարխներ այս օրերին Մոնակոներում ու Բադենբադեններում իրենց «կայֆերն» են անում ու երևի բաժակ բարձրացնելուց էլ խմում են հայրենիքի ու նրա զինվորի կենացը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր