Եվրոպայի Լիգա. «Բորուսիան» հաղթեց, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», որը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց մինչև 72-րդ րոպեն և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որր Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Բորուսիայի» հաղթանակով` 3:0:
Մյուս խաղերից առանձնացնենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» մրցավեճը: Առաջին խաղում Յուրգեն Կլոպի սաները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1: «Լիվերպուլը» նույնպես շարունակում է պայքարը Եվրոպայի Լիգայում:
[b]Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:3)
Սոն Հյուն Մին, 73 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 24, 71