Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարի հետ
Սեպտեմբերի 30-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարար Ադել ալ-Բելթագիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: Որպես առավել խոստումնալից ուղղություններ` առանձնացվեցին տարատեսակ գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի փոխադարձ արտահանման և համատեղ ձեռնարկությունների խրախուսումը. Գիտահետազոտական հաստատությունների միջև կապերի հաստատումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը:
Դիտարկվեց 2015-2017թթ. համար գիտատեխնիկական համագործակցության շուրջ գործնական ծրագրի ստորագրման նպատակահարմարությունը: