1063 դիտում
18:20 07-04-2016
Հիվանդների ապաքինումն ուշադրության կենտրոնում է. ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական օպերատիվ խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ վիրավորների և քաղաքացիների առողջական վիճակը մշտական ուղադրության ներքո է: Նա մեծապես կարևորեց բոլոր աշխատանքների համակարգված և կանոնակարգված իրականացումը, գերատեսչությունների հետ օպերատիվ համագործակցությունը: ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Զեկուցվեց դեղերով, արյան պաշարներով, բժշկական պարագաներով ապահովվածության մասին:
Արմեն Մուրադյանը շարունակում է այցելել մայրաքաղաքի հիվանդանոցներում ապաքինվող զիվորներին և քաղաքացիներին։ Խորհրդակցությունից անմիջապես հետո նախարարը եղավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այս հիվանդանոցում այժմ բուժվում է թշնամու կրակից վիրավորված յոթ հիվանդ։ Նրանցից 4-ը ժամկետային ծառայող է, 3-ը` Երկրապահ կամավորական միության անդամ։ Սիսիանի և Գորիսի զինվորական հոսպիտալներում բուժվելուց հետո տուժածները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել նեղ մասնագիտական բուժման նպատակով։
Ժամկետային զինծառայող Մկրտիչ Մկրտչյանը վիրահատական սեղանից 45 րոպե առաջ էր տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Դա չխանգարեց, որ նախարարի հետ մի քանի բառ փոխանակի։ Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ զրուցեց բոլոր տուժածների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով։ Մասնագետները զինվորների և երկրապահների առողջական վիճակը գնահատում են բավարար։ Արմեն Մուրադյանին տեղեկացրին, որ բոլոր հիվանդների բուժումը պատշաճ կազմակերպելու համար հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով։
Նախարարը զրուցեց նաև զինվորների հարազատների հետ` վստահեցնելով, որ վիրավորների ապաքինումը թե՛ բուժհաստատությունների և թե՛ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
22:08 12-04-2016
Ծանր վիրավորների ապաքինումը ուշադրության կենտրոնում է. ՀՀ առողջապահության նախարարություն
1330 դիտում
18:50 19-07-2021
Արագիլների աղտոտման խնդիրը ուշադրության կենտրոնում է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
951 դիտում
14:55 29-09-2015
Հայ-իտալական համագործակցության զարգացումը առողջապահության ոլորտում ուշադրության կենտրոնում է
Այս բաժնից
2989 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2122 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1777 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է