Իբրահիմովիչը` Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Էստոնիայի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ Իբրահիմովիչը ազգային թիմի կազմում խփել է իր 49-րդ և 50-րդ գոլերը և այդ ցուցանիշով գերազանցել է Սվեն Ռիդելին, ով 1921-1932 թթ ընկած ժամանակահատվածում անցկացրած 43 խաղում 49 գոլ էր խփել Շվեդիայի ընտրանու կազմում:
50 գոլ խփելու համար Իբրահիմովիչից պահանջվեց 99 հանդիպում: