211652_close_icon
views-count3082 դիտում article-date 11:19 06-02-2016

Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Սիմոնի հայրն ու եղբայրը գիշերն են Ռուսաստանից վերադարձել

Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հայրն ու եղբայրը, ովքեր մեկնել էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, գիշերը վերադարձել են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը: Համագյուղացիներն էլ պատմում էին, որ հարազատներին մխիթարել չի լինում: Ս. Ճավռշյանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի, իսկ հուղարկավորությունը՝ երկուշաբթի օրը, իրենց գյուղում: Ավելի վաղ գյուղապետը նաեւ ասել էր, որ արտագնա աշխատանքի մեկնած Սիմոնի հոր եւ եղբոր գործերն այնքան վատ են եղել, որ Նոր տարուն անգամ չեն կարողացել գալ: Սոցիալապես շատ անապահով պայմաններում են ապրում: Իսկ Սիմոնը գարնանը պետք է զորացրվեր: Նա էլ մինչեւ ծառայության մեկնելը աշխատել էր, որպեսզի ընտանիքին օգնի: Տանը գտնվում են Սիմոնի մայրն ու տատը, որոնց շատ մեծ դժվարությամբ են կարողացել այդ լուրը հայտնել: «Ողբալի վիճակ է նրանց տանը, ողբալի: Մարդիկ չգիտեն, թե ոնց հանգստացնեն: Հիմա սպասում են, տեսնեն՝ հայրն ու եղբայրը ոնց կարող են գալ»,-ավելացրել էր գյուղապետը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր