211652_close_icon
views-count13335 դիտում article-date 11:18 04-08-2014

Երկրի պաշտպանության համար վիրավորված եւ հոսպիտալում մահացած Սարգիսը Մայիսյանի գյուղապետի եղբոր տղան է. ծնողները Ռուսաստանում են իմացել կատարվածի մասին

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի՝ լույս 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետի եղբոր տղան էր։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը: Նա նշեց, որ Սարգսին 4 ամիս էր մնացել, որ ծառայությունը ավարտեր եւ գար, հասներ ծնողներին: Սարգսի հորեղբորից նաեւ տեղեկացանք, որ նրա ծնողները Ռուսաստանի Դաշնությունում են եղել եւ այսօր են վերդարձել հայրենիք: Սարգիսն էլ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Արտակարգ իրավիճակների համալսարանում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Սարգիսը տան փոքր տղան էր. նա իրենից մեծ եւս մեկ եղբայր ունի: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ցավոք, հոսպիտալում մահացել է օգոստոսի 2-ի դիվերսիայի հետեւանքով վիրավորված Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Հակառակորդի տվյալ դիվերսիայի հետմղաման եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ մահացել էր նաեւ ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: Փառք հերոս հայորդիներին:

Նմանատիպ նյութեր