3329 դիտում
09:56 07-04-2016
Անհրաժեշտ է զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետևանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։
Նախաձեռնության հեղինակը մեր գործընկեր, «Հետք» պարբերականի ղեկավար Էդիկ Բաղդասարյանն Է։ «Եվ թող չփորձեն ասել բյուջեում միջոցներ չկան։ Եթե նման բան ասեն, մենք ցույց կտանք որտեղ են այդ միջոցները և ինչպես Է հնարավոր հետ բերել թալանածը»,– նշել Է Բաղդասարյանը իր գրառման մեջ։ Ավելի հարմար պահ այս հարցը բարձրացնելու և հանրային քննարկման թեմա դարձնելու համար դժվար Էր գտնել։ Անչափ կարևոր Է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվելիք դրամական աջակցությունը իրականացվի բյուջեից և բացառապես բյուջեից։ Հիմա փորձենք հաշվել, թե ինչպիսի բյուջետային ծախսեր սա կարող Է առաջացնել, ի վիճակի՞ Է արդյոք մեր պետբյուջեն հոգալ այս ծախսը և այլն։
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործության հետևանքով զոհված և անհետ կորած մեր զինծառայողների թիվը մոտ 50 է: Այլ կերպ ասած խոսքը 50 ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը պետական բյուջեի մեջ ներառելու մասին է։ Համարենք, որ միջին վիճակագրական ընտանիքը ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենալու պարագայում կարող է արժանապատիվ ապրել և հենց այդ ցուցանիշն էլ դնենք մեր հաշվարկների հիմքում։ Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին ամսական 300 հազար դրամ հատկացնելու դեպքում կպահանջվի 15 միլիոն դրամ։ Տարեկան կտրվածքով անհրաժեշտ գումարը կկազմի 180 միլիոն:
Պետական բյուջեն այս գումարը նույնիսկ չի նկատի։ 180 միլիոն դրամը 1.3 տրիլիոն դրամ պետական բյուջեի 0.01 տոկոսն է։ Այսինքն, Ադրբեջանի նախաձեռնած այս վերջին գրոհը սանձելիս զոհված մեր զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ տալու դեպքում մեր բյուջեն «կաղքատանա» ընդամենը 0.01 տոկոսով։ Իսկ դա նշանակում Է հարցը նույնիսկ քննարկել չի կարելի՝ դրամական այդ հատկացումը պետք է անել և վերջ։
Բայց այստեղ բնական հարց կառաջանա, թե ինչու պետք Է նման աջակցությունից օգտվեն միայն վերջին օրերին զոհված մեր զինծառայողները։ Մեր զինվորները ամեն օր են կանգնած սահմանին և ամեն օր են վտանգում իրենց կյանքը։ Վերջին տարիներին միջինը ռազմական գործողությունների հետևանքով տարեկան զոհվում Է 50 զինվոր։ Դա ևս տարեկան լրացուցիչ 180 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացնում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5420 դիտում
14:38 06-12-2019
Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել տավուշցի զոհված զինվորների 63 ընտանիքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1884 դիտում
16:21 23-07-2015
Կառավարության որոշմամբ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ
1185 դիտում
16:18 27-04-2016
Տարոն Մարգարյան. «Մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»