Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Արցախի պայթյnւնից տուժած ընտանիքներին. Նժդեհ Իսկանդարյան
Կոչով և խնդրանքով դիմել էի Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին: Վերջին օրերին մամուլում տեղեկացաք, որ Սամվել Կարապետյանը արձագանքել է բենզինի պահեստի պայթյունից զոհված մեր հայրենակիցներին՝ 238 ընտանիքներին, ինչպես նաև սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 22 հայրենակիցներին: Այս մասին «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի շրջանակներում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:
«Կարապետյանները 50.000 դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին և իրենց թիմին: Իրենց օգնությունն են ցուցաբերել նաև Արցախի ազատամարտիկների միությունը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Քոչարյանը, և այլոք»,- նշել է նա:
Անդրադառնալով հիմնադրամի ստեղծման գաղափարին՝ Նժդեհ Իսկանդարյանը կրկին ընդգծել է. «Բարեգործական հիմանդրամի ստեղծման գաղափարը առաջացել է կարիքից, քանի որ Հայաստանի կառավարության կողմից բավարար աջակցություն չի ցուցաբերվում: Մեզ դիմում են բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր ծանր սոցիալական վիճակում են հայտնվել: Դրանով պայմանավորված՝ որոշեցինք կոչ անել մեր հայրենակիցներին փորձել օժանդակել և կանգնել արցախցիների կողքին»:
Խոսելով աջակցության կարիք ունեցող ընտանիքների մասին՝ Իսկանդարյանը հավալեց, որ ամենախոցելի խումբը պայթյունից զոհվածների ընտանիքներն են, ովքեր կարգավիճակ չունեն. «Մինչ օրս Հայաստանի կառավարությունը մատների արանքով է նայում, առիթ ունեցել ենք հանդիպումներ ունենալու, խոստացան այս հարցին լուծում տալ՝ բայց հարցը մնաց բաց թողնված վիճակում»: