Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել տավուշցի զոհված զինվորների 63 ընտանիքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչեւ օրս ՀՀ եւ ԱՀ սահմաններում մարտական պարտականությունները կատարելիս զոհված տավուշցի զինվորների բոլոր 63 ընտանիքներին:
Այս ընտանիքները՝ կորստի դժվարության հետ մեկտեղ, տարիների ու տասնամյակների ընթացքում մեջքը ուղղել չեն կարողացել նաև ֆինանսական ու կենցաղային խնդիրների պատճառով: Նրանց հոգսը թեթևացնելու համար էլ բարերար Միքայել Վարդանյանը նախաձեռնեց հերթական բարեգործական ծրագիրը:
Մանրամասները` [url=https://www.youtube.com/watch?v=ZV2qpLwZGMI&feature=emb_logo]News.am[/url]-ի տեսանյութում: