Պետք է տեղի ունեցածը փաստաթղթավորել և դիմել քրեական դատարան. Էդմոն Մարուքյան
Ապրիլի 2-ից կատարված վայրագությունների փաստերը իրենց մեջ պարունակում են պատերազմական հանցագործության հատկանիշներ, ուստի պետք է հետևողական աշխատանքի դեպքում հավաքել փաստեր, դրանք փաթեթավորել և Ադրբեջանի դեմ դիմել միջազգային քրեական դատարան:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ավելացնելով.
«Այսօր փաստահավաք խումբը աշխատում է այս ուղղությամբ և Հայաստանը պարտավոր է շատ լուրջ աշխատանք իրականացնել: Դիվանագիտական հարթակում այս հարցին ևս պետք է լուրջ մոտենալ»:
Իսկ միջազգային քրեական դատարան հնարավոր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով: