211652_close_icon
views-count29515 դիտում article-date 15:46 23-07-2019

ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված մեքսիկացի հայտնի նարկոբարոնը բողոքարկել է դատարանի վճիռը

Մեքսիկացի նարկոբարոն, El Chapo մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերայի նոր փաստաբանը բողոքարկել է նրա ցմահ ազատազրկման դատավճիռը, որը հրապարակվել էր անցած շաբաթ, ընդ որում՝ դատավճռին սիմվոլիկ 30 տարվա ազատազրկում էր ավելացվել, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7273917/Drug-kingpin-El-Chapo-appeals-life-sentence.html?ito=social-facebook&fbclid=IwAR38DUL_mz0cyhiyT02Ta4m26NoKCQimh-2wHX-tE9sfknvfc9lUtLLJ1-g]Daily Mail[/url]-ը: Ցմահ ազատազրկումից բացի դատարանը պարտադրել է նարկոբարոնին 12,6 մլրդ դոլարի տուգանք վճարել. այդքան է գնահատվում նրա կարտելի՝ ԱՄՆ-ում թմրաբիզնեսից ստացած եկամուտը: Նշվում է, որ վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը կարող է մինչև մեկ տարի տևել, իսկ այդ ընթացքում նախկին թմրաբարոնը կմնա Կոլորադո նահանգի առավելագույն հսկողության բանտում, ուր տեղափոխվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նրա հերթական փախուստի ծրագրի մասին: Վաթսուներկուամյա Գուսմանը թմրաբիզնեսով զբաղվող «Սինալոա» կարտելի հիմնադիրն է: Նրա կարտելը 25 տարի շարունակ հարյուրավոր տոննաներով կոկաին, հերոին, մետամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ է ներկրել Միացյալ Նահանգներ: Գուսմանը 1993թ.-ին կոլումբացի խոշոր նարկոբարոն Պաբլո Էսկոբարի սպանությունից հետո թմրաբիզնեսի ոլորտում ամենաազդեցիկ մարդն է համարվել: 2001թ.-ին նա փախել էր Մեքսիկայի բանտից և շուրջ 13 տարի թաքնվել էր իշխանություններից, այնուհետև 2015թ.-ին կրկին փախել էր բանտից: 2017թ.-ի հունվարին Մեքսիկայի իշխանությունները թմրաբարոնին ԱՄՆ էին արտահանձնել, որտեղ այս տարվա փետրվարին 3 ամիս տևած դատավարությունից հետո նա մեղավոր է ճանաչվել:

Նմանատիպ նյութեր