Հանս-Յոահիմ Վատցկե. Եթե Օբամեյանգի համար 100-120 միլիոն եվրո առաջարկեն, նոր կմտածենք
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ներկայացրել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ կապված իրավիճակը:
«Մենք պատահաբար չենք նրա հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2020 թվականի ամառը: Ցանկանում ենք, որ նա հետագայում էլ «Բորուսիայի» կազմում շատ գոլեր խփի:
Իսկ եթե ինչ որ մեկը իսկապես նրա համար 100-120 միլիոն եվրո առաջարկի, մենք կքննարկենք առաջարկությունը: Բայց մենք կցանկանայինք նրան նաև հետագայում էլ պահել», ասել է Վատցկեն: