211652_close_icon
views-count16241 դիտում article-date 21:20 29-03-2016

Անօգնական վիճակում հայտնված 86-ամյա Արաքսյա տատիկի հույսը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է. նա ուզում է կյանքի վերջին տարիներին գնալ ծերանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Կիլիկիա 5-րդ շենքի 1-ին մուտքի 2-րդ բնակարանում,անօգնական ու ծանր պայմաններում է ապրում 86-ամյա Արաքսյա Մանուկյանը: Նա արդեն 4 ամիս է խնամող չունի, սակայն խնամքի կարիք շատ ունի, իսկ միայնակ տատիկին այցելում են միայն սրտացավ հարևանները: Շատ էր պատահում, երբ քաղցած էր գիշերում, բայց հարևանները արդեն մշտապես հոգում են նրա խնամքը, տաք ճաշով կերակում: Նրա որդին՝ Վարդգես Ալեքսանյանը, մահացել է 2015-ի նոյեմբերի 25-ին 55 տարեկանում, սակայն մինչև մահանալը վաճառել է բնակարանը: Հիմա բնակարանը գտնվում է վատ վիճակում և արդեն 5 տարի է զրկված է հոսանքից: 86-ամյա տատիկը ամբողջ գիշեր չի քնում և լուսացնում է մոմի լույսի ներքո: Հարևանները անհանգիստ են և վախենում են, որ մի օր տատիկի անուշադրությունից հրդեհ կբռնկվի: Տատիկին բարեկամները նույնպես տեր չեն կանգնում, պատճառաբանելով, որ մի բնակարան ուներ, այն էլ վաճառել է հանգուցյալ որդին: Հիմա և՛ Արաքսյա տատիկը, և՛ հարևանները ցանկանում են միայն այն, որ նա տեղափոխվի ծերանոց որ գոնե կյանքի վերջին տարիները անց կացնի բարեկարգ պայմաններում: Հարևանները դիմել են պատկան մարմիններին տատիկին ծերանոց տեղափոխելու հարցով, սակայն մեծ քանակությամբ թղթեր են պահանջել: Արաքսյա տատիկի հույսը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է. նա ուզում է կյանքի վերջին տարիներին գնալ ծերանոց: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր